Բուժվիր Ռուսաստանում
1
2
Բուժվիր Ռուսաստանում
Ռուսական բժշկությունը գտնվում է զարգացման շատ բարձր մակարդակում։ Հարմարավետ և ժամանակակից սարքավորումներով համալրված բժշկական կենտրոններում բուժառուներին առաջարկվում են բուժման նորարարական ու բարձրատեխնոլոգիական մեթոդներ ու մարտավարություններ: Ընդհանուր առողջությունը խնայող բժշկական մոտեցումները ապահովում են բուժման բարձր արդյունքներ, գերազանց արդյունք են տալիս ու ապահովում արագ վերականգնում, ինչի շնորհիվ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ լիարժեք կյանքի են վերադառնում:

Բժիշկների պրոֆեսիոնալիզմը, առաջադեմ տեխնոլոգիաներն ու բժշկական օգնության հասանելիությունը հնարավորություն են տվել Ռուսաստանում հասնելու կյանքի 73,5 տարվա միջին տևողության։ Նվազում է մահացության մակարդակը ամենատարածված՝ սրտանոթային հիվանդություններից: Ռուսաստանում կյանքի տևողության աճի ու հիվանդության պատճառով մահացության նվազման թեմաներն ավելի բարձր են, քան եվրոպական երկրներում:

Ռուսական բժշկական դպրոցը եղել ու մնում է աշխարհում ամենաուժեղներից մեկը։ Այս բոլոր գործոնները, ինչպես նաև բժշկական ծառայությունների մատչելի գները, Ռուսաստանը դարձնում են բժշկական տուրիզմի հիմնական ուղղություններից մեկը ամբողջ աշխարհի բուժառուների համար։

Բացի այդ, Ռուսաստանն աշխարհի այն 10 երկրների թվում է, որտեղ բժշկական տուրիզմի զարգացումը պետական աջակցություն է ստանում:
Բժշկական տուրիզմ
Ռուսաստանը մուտքային բժշկական տուրիզմի համար զարգացող ուղղություն է: Երկիրը բուժառուների է գրավում ամբողջ աշխարհից ոչ միայն բժշկական ծառայությունների իր մակարդակի շնորհիվ, այլև՝ մատչելի գների։ 2023 թվականին Ռուսաստանում բուժում է ստացել ավելի քան 16 միլիոն օտարերկրացի։

Ռուսաստանում բժշկական օգնություն ստանալու համար Հայաստանի քաղաքացուն անհրաժեշտ է ընդամենը չորս պարզ քայլ կատարել.
Ընտրել բժշկական կազմակերպությունը (ինքնուրույն կամ «Лечение в России» կայքում առկա կատալոգի միջոցով)
կապ հաստատել կլինիկայի հետ՝ բուժումն ու խորհրդատվությունները հաստատելու համար
ընտրել բնակության տեսակը, տոմսեր ձեռք բերել
ժամանել Ռուսաստան ու ստանալ անհրաժեշտ բուժումը
Առաջնային խորհրդատվության ու ախտորոշման ընթացքում ռուս բժիշկները կուսումնասիրեն բուժառուի հիվանդության պատմությունն ու հետազոտություններ կանցկացնեն՝ ախտորոշում կատարելու համար։
Բուժման և վերականգնման փուլում օտարերկրյա հիվանդների համար կազմվում են անհատական ծրագրեր, որոնք ներառում են ինչպես բուն բուժումն, այնպես էլ վերականգնողական միջոցառումները։

Բժշկական տուրիզմի համար տարածված են հետևյալ ուղղությունները՝ ուռուցքաբանական հիվանդությունների, աչքի ու սրտի հիվանդությունների բուժում, ստոմատոլոգիա, գինեկոլոգիա և պլաստիկ վիրաբուժություն։ Կարևոր է փաստը, որ Ռուսաստանի առողջապահությունը բ արձր տեխնոլոգիական օգնություն է առաջարկում լայն պրոֆիլով՝ սրտավիրաբուժությունից մինչև ակնաբուժություն։ Մեկ այլ պահանջարկված ուղղություն է համալիր կանխարգելիչ հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել հիվանդությունների ռիսկերն ու ժամանակին իրականացնել դրանց կանխարգելումը։

Ռուսաստանի բժշկական կենտրոնների հիմնական առավելություններից են ծառայությունների մատչելիությունն ու հիվանդների համար շահավետ պայմանները։ Ռուսաստանում բժշկական ծառայությունների արժեքը մի քանի անգամ ավելի ցածր է, քան Արևմուտքում։

Մասնավորապես, մեկ ատամի պրոթեզավորումը Ռուսաստանում միջինում արժե մոտ 400 ԱՄՆ դոլար, Հնդկաստանում՝ 600 դոլար։ Իսրայելում և Թուրքիայում՝ մոտ 1750 դոլար, Գերմանիայում, Իսպանիայում ու Հարավային Կորեայում՝ ավելի քան 2000 դոլար:
Շահավետ են նաև պլաստիկ վիրաբուժության գները: Օրինակ՝ ռինոպլաստիկայի վիրահատությունը Ռուսաստանի կլինիկաներում կարժենա գրեթե երկու անգամ ավելի քիչ, քան Հնդկաստանում, և տասն անգամ ավելի քիչ, քան Գերմանիայում։
Ուղղություններ
Վերարտադրողականություն

Վերարտադրողականությունը բժշկության այն ոլորտն է, որը զբաղվում է անպտղության և վերարտադրողական համակարգի խանգարումների խնդիրներով։ Ժամանակակից տեխնոլոգիաների ու բարձրակարգ բժշկական անձնակազմի շնորհիվ Ռուսաստանի բժշկական կենտրոնները ընտանեկան զույգերին  պարգևում են մայրության ու հայրության բերկրանքը վայելելու հնարավորությունը։ Բժիշկները կիրառում են անպտղության ախտորոշման ու բուժման ժամանակակից մեթոդներ, մասնավորապես՝ ԱՄԲ և ՆՑՍՆ։ Օրինակ՝ 2024 թվականին Ռուսաստանում նորածինների մոտ 3%-ը լույս աշխարհ է եկել ԱՄԲ-ի շնորհիվ՝ չնայած մայրերի «անպտղություն» ախտորոշմանը։

ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում). ամենատարածված ընթացակարգերից մեկն է, որը հնարավորություն է տալիս այն զույգերին, որոնք բնական ճանապարհով երեխա ունենալու հարցում խնդիրներ ունեն, ծնողներ դառնալ։

ՆՑՍՆ (Սերմնաբջջի ներցիտոպլազմային ներարկում). այս մեթոդը կիրառվում է տղամարդու գործոնով պայմանավորված անպտղության դեպքում, երբ սերմնահեղուկի քանակը կամ որակը բնական բեղմնավորման համար բավարար չէ։

Ռուսաստանում գործում են վերարտադրողական առողջության ոլորտի մասնագիտացված կենտրոններ։ Դրանց թվում են դաշնային բժշկական հաստատություններ, ինչպիսիք են ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնը, Ընտանիքի պլանավորման և վերարտադրության կենտրոնը, ինչպես նաև մասնավոր կլինիկաներ:

Տեխնոլոգիաների մշտական կատարելագործումը, բուժման նոր մեթոդների ներդրումն ու հիվանդությունների ախտորոշումը նպաստում են հիվանդներին մատուցվող օգնության արդյունավետության բարձրացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում գենետիկական հետազոտությունների և նախաախտանշային գենետիկական ախտորոշման (ՆԳԱ) խնդիրներին, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել ժառանգական հիվանդությունները՝ դեռևս սաղմի տեղադրումից առաջ:

Ստոմատոլոգիա

Ռուսական ատամնաբուժությունը սրընթաց զարգացում է ապրում՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ բուժել ատամներն ու երկար տարիներ պահպանել բերանի խոռոչի առողջությունը:

Մեծ ուշադրություն է դարձվում ատամների ու լնդերի հիվանդությունների վաղ ախտորոշմանը։ Թվային ռենտգեն սարքերի և համակարգչային ախտորոշիչ համալիրների օգտագործումը թույլ է տալիս ճշգրիտ որոշել հիվանդի ծնոտա-ատամնաշարային համակարգի վիճակն ու օպտիմալ բուժումը նշանակել:
Ժամանակակից նյութերն ու սարքավորումներն ապահովում են ատամների բարձրորակ պլոմբավորում, վնասված պսակների վերականգնում ու ժպիտի էսթետիկայի վերականգնում։

Ռուս ատամնաբույժները հաջողությամբ կատարում են իմաստության ատամների հեռացման, բուշտերի և գրանուլյոմաների բուժման, ինչպես նաև ատամների արհեստական արմատների իմպլանտացիայի վիրահատություններ։ Իմպլանտացիան դարձել է ստանդարտ ընթացակարգ, որը թույլ է տալիս կորցրած ատամները արագ ու որակյալ վերականգնել։
Տարբեր տեսակի բրեկետների (մետաղական, կերամիկական, շափյուղե, լեզվական) կիրառումը շրջապատի համար գրեթե աննկատ օգնում է շտկել կծվածքն ու հարթեցնել ատամները։ Ռուս մասնագետները նորարարական օրթոդոնտիկ լուծումներ են առաջարկում:

Ատամների, վինիրների և լյումինիրների սպիտակեցման ծառայությունները գնալով ավելի են տարածվում Ռուսաստանի բնակիչների շրջանում։ Այս պրոցեդուրաներն օգնում են ստեղծել գեղեցիկ, սպիտակափայլ ժպիտ ու բարձրացնել բուժառուների ինքնագնահատականը։

Այսօր ռուս ատամնաբույժները ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի ապահովեն ատամների հարմարավետ և որակյալ բուժումը՝ համաշխարհային ստանդարտներին համապատասխան:

Օնկոլոգիա

Ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարում ոուսական փորձն առաջադեմ բժշկական տեխնոլոգիաների, նորարարական մեթոդների ու բարձրակարգ մասնագետների համադրություն է իրենից ներկայացնում։ Այսօր քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման եզակի մոտեցումների մշակման ոլորտում Ռուսաստանն առաջատար դիրքերում է գտնվում:

Ռուսաստանի առողջապահության կարևորագույն խնդիրներից մեկը քաղցկեղով հիվանդների կյանքի որակի բարձրացումն է։ Դրա համար ստեղծվել է ուռուցքաբանական հաստատությունների դաշնային ու մարզային հզոր ցանց՝ հագեցած բարձր տեխնոլոգիական սարքավորումներով։

Առաջատար գիտահետազոտական ինստիտուտները նորագույն դեղամիջոցներ և թերապևտիկ մեթոդներ են մշակում, որոնք ներդրվում են ռուս բժիշկների առօրյա պրակտիկայում:

Վիրաբուժության ոլորտում լայնորեն կիրառվում է ռոբոտային տեխնիկան, ինչը թույլ է տալիս կատարել ամենաբարդ վիրահատությունները՝ նվազագույն տրավմայի ենթարկելով հիվանդի օրգանիզմը։ Ճառագայթային թերապիայի մեթոդները մշտապես կատարելագործվում են՝ հնարավորություն տալով տարբեր տեսակի քաղցկեղների բուժման ժամանակ հասնել բարձր արդյունքների

Բացի այդ, ակտիվորեն զարգանում են իմունոթերապիան ու թիրախային թերապիան, որոնք հիմնված են յուրաքանչյուր հիվանդի անհատական առանձնահատկությունների վրա։ Նոր դեղամիջոցները, որոնք մշակված են տեղի գիտնականների կողմից, բարձր արդյունավետություն և անվտանգություն են ցուցադրում։

Նեյրովիրաբուժություն

Ռուսաստանում նեյրովիրաբուժությունն անցել է ձևավորման ու զարգացման իր ուղին՝ դառնալով համաշխարհային բժշկության առաջատար ճյուղերից մեկը։ Այսօր ռուս նեյրովիրաբույժները կիրառում են ամենաժամանակակից տեխնոլոգիաներն ու մոտեցումները:

Ռուսական կլինիկաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ ներառյալ վիրաբուժական մանրադիտակները, նավիգացիոն համակարգերն ու էնդոսկոպիկ գործիքները։ Սա բժիշկներին հնարավորություն է տալիս բարդ վիրահատական միջամտություններ կատարել բարձր ճշգրտությամբ ու բարդությունների նվազագույն ռիսկով:
Վիրահատություն անցկացնելու որոշումն ընդունելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդի օրգանիզմի անհատական առանձնահատկությունները, հիվանդության ծանրության աստիճանն ու հնարավոր ռիսկերը։ Նման մոտեցումն ապահովում է բուժման լավագույն արդյունքն ու արագացնում է վիրահատությունից հետո վերականգնման գործընթացը:

Հետվիրահատական շրջանը մեծ դեր է խաղում նյարդային համակարգի ֆունկցիաների վերականգնման հարցում: Վերականգնողական ծրագիրը ներառում է ֆիզիոթերապիա, մերսում, հոգեբանի ու լոգոպեդի հետ շփում։ Այս ամենը նպաստում է հիվանդի արագ վերադարձին դեպի առօրյա կյանք։

Պլաստիկ վիրաբուժություն

Պլաստիկ վիրաբուժության ռուսական կլինիկաներն իրենց հաճախորդներին առաջարկում են արտաքին տեսքի ու ինքնազգացողության բարելավման լայն հնարավորություններ՝ պահպանելով որակի ու մասնագիտական էթիկայի բարձր չափանիշները։

Ռուս պլաստիկ վիրաբույժները հարուստ կլինիկական փորձ և դեմքի ու մարմնի անատոմիայի խորքային գիտելիքներ ունեն։ Շատ մասնագետներվերապատրաստումներ են անցել արտերկրում՝ յուրացնելով արտաքին տեսքի շտկման նոր տեխնիկաներ ու մեթոդներ:
Պլաստիկ վիրահատությունների գները Ռուսաստանում մրցունակ են եվրոպական երկրների համեմատ։

Կլինիկաները հագեցած են ժամանակակից գործիքներով ու տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են վիրահատությունների ճշգրտությունն ու անվտանգությունը։

Բուժառուներին ամբողջական տեղեկատվություն է տրամադրվում նախապատրաստական և վերականգնողական փուլերի վերաբերյալ։ Սանիտարական նորմերի պահպանումը երաշխավորում է բացասական գործոնների նվազագույն ազդեցությունն ու միջամտությունից հետո արագ ապաքինումը։

Առողջարանային բուժում

Առողջարանային բուժումը Ռուսաստանում մեծ պահանջարկ ունի օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։

Ռուսաստանի տարածքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, բուժիչ ցեխեր ու բնական ռեսուրսներ, ինչպիսիք են ջերմային լոգարանները, խմելու ջրերն ու բուժական ցեխերը: Օտարերկրացիներին արդյունավետ բուժում  է առաջարկվում հենաշարժական համակարգի քրոնիկական հիվանդությունների, շնչառական ու մարսողական համակարգերի խանգարումների, նյարդաբանական ու սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Ռուսական առողջարաններում բուժումը շատ ավելի մատչելի է, քան նմանատիպ եվրոպական հանգստավայրերում, միևնույն ժամանակ բժշկական սպասարկման մակարդակը բավականին բարձր է:
Ինչպես ռուսաստանցիներն, այնպես էլ օտարերկրացիները կարող են ընտրել բազմաթիվ առողջարաններ Սև ծովից ու Կովկասից մինչև Ուրալ ու Վոլգա, որոնք մասնագիտացված են կոնկրետ հիվանդությունների ու բուժման տեսակների վրա:

Ռուսաստանում առողջարանային գործը զարգացել է դեռ խորհրդային տարիներին՝ դնելով ժամանակակից առողջարանային ինդուստրիայի հիմքը։ Կիրառվող մեթոդները տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում ժամանակի ընթացքում ապացուցել են իրենց արդյունավետությունն ու հուսալիությունը:

Ռուսաստանում ժամանակակից առողջարանները նոր մասնաշենքեր են, բարձրորակ սենյակներ, լողավազաններ, ֆիթնես կենտրոններ։

Ենթակառուցվածքները թույլ են տալիս հարմարավետ հանգստանալ ու միաժամանակ անցնել անհրաժեշտ բուժական պրոցեդուրաները:

Բացի ստանդարտ թերապևտիկ պրոցեդուրաներից, օտարերկրյա զբոսաշրջիկներին առաջարկվում են ավանդական ռուսական մեթոդներ՝ ռուսական բաղնիք, բուսական թուրմեր, փաթաթումներ ու մասնագիտացված դիետիկ մենյու:

Ռուսաստանի առողջարանային բուժման ամենահայտնի ուղղություններն են.
Հյուսիսային Կովկասի առողջարանները.
Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Ժելեզնովոդսկ, Եսսենտուկի: Հայտնի են իրենց հանքային աղբյուրներով ու շնչառական ուղիների և մարսողական համակարգի համար օգտակար կլիմայով:
Ռուսաստանի միջին գոտի.
Մերձմոսկվա, Տվերի մարզ, Տամբովի մարզ: Առանձնանում են լավ էկոլոգիայով և մեծ քաղաքներին մոտ լինելու առավելությամբ։
Ռուսաստանի հարավ.
Կրասնոդարի եկրամաս, Ղրիմ: Գրավիչ են տաք ծովային կլիմայով, հանքային լոգանքներով ու լողափնյա հանգստի հնարավորություններով։
Ուրալի տարածաշրջան.
Սվերդլովսկի մարզ, Չելյաբինսկի մարզ: Առաջարկում են բուժիչ ցեխեր ու հանքային ջրեր հոդերի և ողնաշարի համար։