Սովորիր Ռուսաստանում
Սովորիր Ռուսաստանում
Ռուսական բուհի դիպլոմը վստահելի ներդրում է ապագայի համար: Ռուսաստանի բարձրագույն դպրոցն իր շրջանավարտներին ապահովում է հիմնավոր գիտելիքներով ու գործնական հմտություններով, աշխատաշուկայում մրցունակությամբ, հետևաբար՝ հաջող կարիերայի կառուցման, ինքնաիրացման և բարեկեցիկ կյանքի համար հնարավորություններով։

Ռուսական բուհերում ստացած դիպլոմներն ու գիտական աստիճանները բարձր են գնահատվում ո՛չ միայն երկրի ներքին աշխատաշուկայում, այլև՝ արտասահմանում։ Համաշխարհային ճանաչումը ընդլայնումէ մասնագիտական հնարավորությունների հորիզոններն ունպաստում միջազգային կապերի և նախագծերի զարգացմանը։

Ռուսաստանի բազմաթիվ համալսարաններ ակտիվորեն մասնակցում են այնպիսի միջազգային վարկանիշներում, ինչպիսիք են QS World University Rankings-ը և Times Higher Education-ը, ինչը ոչ միայն բարձրացնում է նրանց հեղինակությունն, այլև լրացուցիչ հնարավորություններ է տալիս այն ուսանողներին, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել արտասահմանում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը աշխարհի այն շատ քիչ երկրներից է, որն օտարերկրացիներին հնարավորություն է տալիս երկրի բյուջեի հաշվին անվճար կրթություն ստանալ։
Ռուսաստանում բարձրագույն կրթության
Ռուսաստանում բարձրագույն կրթության համակարգը բաժանված է երեք հիմնական մակարդակի. դրանք ուսանողի կրթական հետագծում հաջորդական փուլեր են: Յուրաքանչյուր մակարդակը ենթադրում է դիպլոմի ստացում:
Բակալավրիատ
Բարձրագույն կրթության առաջին փուլն է: Այս փուլում ուսանողները ուսումնասիրում են հիմնական տեսական բազան և իրենց առաջին գործնական փորձը ստանում ընտրված կարիերայի ուղղությամբ:
Ուսման տևողությունը 4-5 տարի է:
Սպեցիալիտետ
Սպեցիալիտետի ծրագիրը միատեղում է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերն՝ կոնկրետ ոլորտում ապահովելով ավելի խորը մասնագիտացում:
Ուսման տևողությունը 5-6 տարի է:
Բակալավրիատի կամ սպեցիալիտետի ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ է միջնակարգ ընդհանուր կրթություն ունենալ:
Մագիստրատուրա՝
Մագիստրատուրա՝ բարձրագույն կրթություն ստանալու երկրորդ փուլն է, որն ուղղված է խորը գիտելիքներ ձեռք բերելու միջոցով մասնագիտության յուրացմանը:
Ուսման տևողությունը 2 տարի է:
Մագիստրատուրայի ծրագիրը յուրացնելու համար անհրաժեշտ է ունենալ ավելի ցածր մակարդակի բարձրագույն կրթություն՝ բակալավրիատ, սպեցիալիտետ:
Ասպիրանտուրա՝
Ասպիրանտուրա՝ գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման մակարդակը: Ասպիրանտները զբաղվում են գիտական հետազոտություններով և դիսերտացիա են գրում: Հաջող պաշտպանությունից հետո ասպիրանտը ստանում է գիտությունների թեկնածուի աստիճան:
Ուսման տևողությունը 3-4 տարի է:
Ասպիրանտուրայի ծրագրի համար անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն (սպեցիալիտետ կամ մագիստրատուրա):
Օրդինատուրա՝
Օրդինատուրա՝ կրթության մակարդակ, որը նախատեսված է բժշկական ու դեղագործական աշխատողների վերապատրաստման համար, որտեղ երիտասարդ բժիշկները ստանում են ավելի խորը տեսական գիտելիքներ ու գործնական ուսուցում:
Ուսման տևողությունը 2-ից 5 տարի է:
Օրդինատուրայի համար անհրաժեշտ է ունենալ պրոֆիլային բժշկական բարձրագույն կրթություն:
Ռուսաստանում բարձրագույն
կրթության առավելությունները
Ռուսաստանի բարձրագույն դպրոցը պատրաստում է աշխատաշուկայի համար պահանջված մասնագետներ։ ՌԴ Կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ շրջանավարտների ավելի քան 80%-ը աշխատանք է գտնում բուհն ավարտելուց հետո առաջին տարվա ընթացքում։ Տեխնիկական և տնտեսական մասնագիտությունների դեպքում այս ցուցանիշը հասնում է 90%-ի։ Գործատուների հետաքրքրվածությունը ռուսական դիպլոմ ունեցող շրջանավարտներով պայմանավորված է ինչպես կրթության բարձր որակով, այնպես էլ՝ բուհերի և ձեռնարկությունների ու կազմակերպությունների սերտ համագործակցությամբ։ Նպատակասլաց և տաղանդավոր ուսանողներին ապագա գործատուները նկատում են դեռևս փորձաշրջանի ընթացքում։

Ռուսական համալսարանները ոչ միայն կրթական հարթակներ են, այլև ճանաչված գիտական կենտրոններ։
600 բարձրագույն ուսումնական հաստատություն,
ավելի քան 100 հազար ասպիրանտ։
Ամեն տարի գիտության թեկնածուի աստիճան ստացողների թիվը ավելանում է մոտ 10 հազարով,
գիտության դոկտորների քանակ ավելի քան 400 հազար է:
Ապագայի համալսարաններ
Ռուսաստանում բարձրագույն դպրոցի վերափոխման և հետագա արդիականացման նպատակով լայնածավալ ծրագրեր են իրականացվում:
Օրինակ,«Приоритет-2030» ծրագիրը համալսարանների հետ համագործակցությանն է ներգրավում բիզնեսի ներկայացուցիչներին, ֆինանսավորում է հետազոտական նախագծեր ու համալսարաններում ստեղծում է նորարարական ենթակառուցվածքներ:
Մինչև 2030 թվականը կկառուցվի համաշխարհային մակարդակի համալսարանական 25 կամպուս՝ գերժամանակակից ուսանողական քաղաքներ։ Արդեն կառուցվել է 18 շենք 5 քաղաքում՝ Մոսկվայում, Կալինինգրադում, Չելյաբինսկում, Նովոսիբիրսկում և Նիժնի Նովգորոդում:

Բացի այդ, Ռուսաստանում գործում է 50 ինժեներական առաջատար դպրոց, որտեղ ուսանողներին հնարավորություն են տալիս գործնական հմտություններ ձեռք բերել արդյունաբերական գործընկերների՝ երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական հարթակներում:
Անվճար կրթություն
Ռուսաստանում անվճար բարձրագույն կրթություն կարող են ստանալ նաև արտասահմանցիները: Բյուջետային տեղերի համար ռուսական համալսարաններ ընդունվելու մի քանի տարբերակ կա:

Ընդհանուր հիմունքներով

Կեցության իրավունքի առկայության դեպքում որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն բյուջետային տեղեր ընդունվել ռուս դիմորդների հետ հավասար:

Ռուսաստանի Դաշնության Կառավարության քվոտայով

Յուրաքանչյուր տարի Ռուսաստանի կառավարությունը ռուսական համալսարաններում անվճար սովորելու համար որոշակի քվոտա է հատկացնում օտարերկրյա քաղաքացիներին:
Քվոտայի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել «Կրթություն Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների համար» Սուպերսերվիսում: Այնուհետև դուք հրավեր կստանաք մասնակցելու ձեր բնակության երկրում անցկացվող նախընտրական միջոցառումներին։ Նախընտրական փուլը հաջողությամբ անցած թեկնածուները կկարողանան ընդգրկվել քվոտայի մեջ։ Օտարերկրյա ուսանողների համար քվոտաներով բուհ կարելի է ընտրել stydyinrussua.ru պորտալում:

Օլիմպիադայի արդյունքներով

Համալսարանների կողմից անցկացվող օլիմպիադաների հաղթողներն ու մրցանակակիրները կարող են ընդունվել առանց ընդունելության քննությունների կամ ընդունելության արտոնություններ ստանալ:

Համալսարանի կողմից անցկացվող օլիմպիադաների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Study in Russia պորտալի կոնկրետ համալսարանի էջում (գրանցում է պահանջվում):

Ռուսական համալսարանի բյուջետային տեղ ընդունվելու մեկ այլ հնարավորություն է Միջազգային Open Doors օլիմպիադան: Մասնակիցները կարող են փորձել իրենց ուժերը 14 միջդիսցիպլինար պրոֆիլներում և հնարավորություն ստանալ անվճար սովորելու ռուսական համալսարանների բակալավրիատում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում: Օլիմպիադան անցկացվում է հեռավար ձևաչափով՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Քվոտաներ: 2026-2027
ուսումնական տարի
Ռուսաստանը Հայաստանին անվճար ուսուցման 280 քվոտա է հատկացրել: Դա մեկուկես անգամ ավելի է, քան 2009 թվականին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակ է դրել մինչև 2030 թվականն օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել 500 հազարի։ Ներկայումս այդ թիվը 415 հազար է։
սովորել բակալավրիատում

մագիստրատուրայում

ասպիրանտուրայում

ստանալ միջին մասնագիտական կրթություն:

Քվոտան հնարավորություն է տալիս.

Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցություն

Հայաստանում Ռոսստոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդների ընդունելության մրցույթ է հայտարարել 2026-2027 ուսումնական տարվա համար՝ ֆինանսավորվող Ռուսաստանի դաշնային բյուջեից, հետևյալ ծրագրերով.

միջին մասնագիտական կրթության;

բարձրագույն կրթության;

լրացուցիչ բարձրագույն կրթության:

Դիմումների ներկայացման ժամկետները. 2025 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը:
Ուղղությունների ցանկն ու բուհերի ցուցակը հասանելի է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության կայքում
! Հայտ ներկայացնելու իրավունք ունեն Հայաստանի ու ՌԴ քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում: 9-րդ դասարանից հետո քվոտայով ընդունվելու դեպքում հնարավոր է ապահովել մինչև 12 տարի անվճար կրթություն:
Ընտրական միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն https://education-in-russia.com/ տեղեկատվական համակարգում:

Թեկնածուների ընտրության գործընթացի, թեստերի դեմո-տարբերակների, ինչպես նաև ըստ առարկայական ոլորտների նախապատրաստական ուղղությունների տարաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը տեղակայված է ամպային ռեսուրսում ու հասանելի է հետևյալ հղումով:

Փաստաթղթերի լրացման ու ծրագրի գործունեության վերաբերյալ հարցեր ունեցող թեկնածուները կարող են կապ հաստատել Երևանի Ռուսական տան հետ (Մարշալ Բաղրամյան պողոտա 34, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 11:00-ից մինչև 17:00, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00: Հանգստյան օրեր՝ շաբաթ և կիրակի):

Հեռախոսահամար. +374 (10) 300-350 (հավաքել 422), +374 (98) 54-48-90

Հետաքրքրող բոլոր հարցերը կարելի է ուղղել նաև «Отбор 2026/27» տելեգրամ-չաթում. https://t.me/+-NlhvCmHA5FjMjUy