Աշխատիր Ռուսաստանում
Աշխատիր Ռուսաստանում
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում իրավունք ունեն աշխատել առանց հատուկ թույլտվության, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Ընդ որում, Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի քաղաքացիներին հավասար ստանում են սոցիալական փաթեթ ու այլ երաշխիքներ:

Ռուսաստանի օրենսդրության համաձայն՝ գործատուն պետք է աշխատանքային պայմանագիր կնքի օտարերկրյա աշխատողի հետ: Պայմանագիրը կազմվում է ռուսերենով ու ներառում այնպիսի ստանդարտ կետեր, ինչպիսիք են պաշտոնը, աշխատավարձը, աշխատանքի ու հանգստի ռեժիմը:
Բոլոր օտարերկրյա աշխատողները պարտավոր են Ռուսաստանի Դաշնության բյուջե հարկեր վճարել: Ֆիզիկական անձանց եկամտահարկը 13% է այն ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների համար, ովքեր օրացուցային տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում աշխատում են ավելի քան 183 օր:
Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիներն ունեն Ռուսաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր սոցիալական երաշխիքները, ինչպես՝ վճարովի արձակուրդը, անաշխատունակության թերթիկը, կենսաթոշակային ապահովությունը և այլն:
Ըստ պայմանագրի
Աշխատանքային պայմանագիրը աշխատողի ու գործատուի միջև հարաբերությունները կարգավորող պաշտոնական փաստաթուղթն է: Դրա առանձնահատկությունը աշխատանքային հարաբերությունների հաստատումն է, որը ենթադրում է մշտական զբաղվածություն ու կազմակերպության նկատմամաբ աշխատակցի կոնկրետ պարտականությունների կատարում:
Աշխատանքային պայմանագրի համաձայն.
Տրամադրվում են պարտադիր սոցիալական երաշխիքներ.արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, մայրության արձակուրդի և այլ վճարումներ՝ համաձայն ՌԴ Աշխատանքային օրենսգրքի:
Աշխատակիցը կանոնավոր ստանում է կայուն աշխատավարձ (սովորաբար՝ամսական):
Աշխատանքային գրաֆիկը կարգավորվում է կազմակերպության ներքին կանոններով, աշխատակիցը ենթարկվում է աշխատանքային ժամերի սահմանված ժամանակացույցին:
Պարտականությունները հստակ ամրագրված են, պաշտոնեական պարտականությունների ուղեցույցն ու կողմերը պատասխանատվությունները սահմանված են
Պայմանագրի ժամկետը կարող է անժամկետ լինել կամ ժամանակավոր (մինչև հինգ տարի):
Որոշ դեպքերում կնքում են քաղաքացիաիրավական պայմանագիր՝ ժամանակավոր պատվեր կատարելու կամ որպես արտահաստիքային մասնագետ աշխատելու համար: Քաղիրավական պայմանագիրը կարգավորում է պատվիրատուի ու կատարողի հարաբերությունները՝ հիմնվելով կոնկրետ առաջադրանքի կամ նախագծի վրա:
Քաղիրավական պայմանագրի համաձայն.
Կատարողն անկախ է առաջադրանքը կատարելու միջոցի ընտրության հարցում, բացակայում է աշխատանքային պրոցեսի վերահսկումը
Վճարումը կատարվում է կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության փաստով՝ միանվագ կամ փուլային:
Սոցիալական երաշխիքներ չեն տրամադրվում. արձակուրդ, անաշխատունակության թերթիկ, գործուղման ծախսերի փոխհատուցում:
Զբաղվածության հստակ գրաֆիկ չկա, կատարողն ազատ է ընտրել պատվերը կատարելու համար իրեն հարմար ժամանակը:
Գործողության ժամկետը սահմանափակվում է ծրագրի կամ ծառայության մատուցման ավարտի ժամկետներով:
Որպես ինքնազբաղված
Ինքնազբաղվածությունը օրինականորեն կարելի է համատեղել աշխատանքի հիմնական գործունեության հետ. դա առանձնապես հարմար է առաքիչներին ու տաքսիստներին: Ռուսաստանում մասնագիտական եկամուտների հարկի համակարգը կարող են օգտագործել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիները: Զբաղվածության այս տեսակը հարմար է նրանց, ովքեր ծառայություններ են մատուցում, կամ իրենց ձեռքով պատրաստած ապրանքներ վաճառում:
Ռուսաստանի ցանկացած մարզում կարելի է գրանցվել որպես ինքնազբաղված:
Ինքնազբաղվածի ընդհանուր երկամուտը չպիտի գերազանցի 2,4 մլն ռուբլին:
Ինքնազբաղվածները նվազեցված հարկ են վճարում՝ 4%-ից 6%, հաշվապահական հաշվետվություններ ու հայտարարագրեր չեն հանձնում:
Քո գործը
Ռուսաստանում գումար վաստակելու մեկ այլ հարմարավետ ու օրինական միջոց է սեփական բիզնեսը բացելը: Ռուսաստանի օրենսդրությունն այս ոլորտում բավականին բաց ու լիբերալ է. վարչական խոչընդոտներն ու բյուրոկրատիան քիչ են, ձեռնարկատերերի գրանցումն ընդամենը մի քանի օր է տևում:
Սկսենք նրանից, որ օտարերկրյա քաղաքացիները, օրինակ Հայաստանի Հանրապետության հպատակները, կարող են Ռուսաստանի տարածքում բացարձակ օրինականորեն ծավալել ձեռնարկատիրական գործունեություն:
ՍՊԸ հիմնելու համար Հայաստանի քաղաքացուն թույլտվության փաստաթղթեր պետք չեն, սակայն անհատ ձեռնարկատեր կամ ՍՊԸ գլխավոր տնօրեն դառնալու համար Ռուսաստանում կեցության թույլտվություն պետք կգա:
Դրա համար անհրաժեշտ է պետական գրանցում անցնել որպես ձեռնարկատեր ու պարզ պայմանները պահպանել. օտարերկրացին պետք է ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունենա:
օտարերկրացին պետք է ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունենա:
Իբրև ձեռնարկատեր կարելի է հաշվառվել ըստ բնակության վայրի՝ ժամանակավոր կամ մշտական գրանցումով:
Գրանցման համար փաստաթղթերը կարելի է ներկայացնել մի քանի տարբերակով:
պետական ու քաղաքային ծառայությունների բազմաֆունկցիոնալ կենտրոնների ցանցի միջոցով (դրանք ռուսական ցանկացած քաղաքի գրեթե բոլոր շրջաններում կան)
անմիջապես գրանցող մարմնում՝ բնակության կամ կացության վայրի հարկային տեսչություն:
նոտարիուսի միջոցով
Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության կայքում՝ օնլայն:
Անհրաժեշտ փաստաթղթերը
ֆիզիկական անձին որպես անհատ ձեռնարկատեր գրանցելու մասին դիմում
անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նոտարական կարգով վավերացված ռուսերեն թարգմանությամբ)
Ռուսաստանում ժամանակավորապես կամ մշտապես բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը
տուրքի վճարման անդորրագիր (այն կազմում է մոտ 800 ռուբլի)
Եթե ձեր փաստաթղթերը կարգին են, բիզնեսի գրանցման համար կպահանջվի ընդամենը 3 օր:
Հարկային ռեժիմների հետ կարելի է ծանոթանալ Դաշնային հարկային ծառայության կայքում:
Ռուսաստանի շատ շրջաններում գործում են ձեռնարկատերերի աջակցության ծրագրեր:
Օրինակ, Մոսկվայում անհատ ձեռներեցները կարող են արտոնյալ պայմաններով օգտվել խթանման ու գովազդի, հաշվապահության ու հարկային հաշվետվությունների առցանց ծառայություններից: Անհրաժեշտության դեպքում իշխանությունները կօգնեն տարածքի ընտրության ու վարձակալության հարցում:

Հասանելի ծառայությունների ամբողջական ցանկը կարելի է գտնել Մոսկվայի ձեռնարկատիրության և նորարարությունների դեպարտամենտի կայքում
Պահանջարկված մասնագիտություններ
Այսօր Ռուսաստանում գործազրկությունը պատմական նվազագույն մակարդակի վրա է գտնվում՝ 4%-ից ցածր է: Միևնույն ժամանակ սեփական աշխատանքային ռեսուրսների պակաս կա. գործատուները կադրերի պակասից են խոսում ու ակտիվորեն շարունակում են փնտրել ու վարձել աշխատակիցների, այդ թվում նաև արտասահմանցի: Վերլուծելով ռուսական աշխատաշուկայի թրենդերը՝ փորձագետները նշում են աշխատավարձերի արագացված աճը բարձր տեխնոլոգիական և պակասուրդ ունեցող ոլորտներում, ինչպես նաև տնտեսական առումով ակտիվ շրջաններում:

Բացի այդ, աշխատանքային շուկայի դինամիկայի վրա լրացուցիչ ազդեցություն են թողնում տեխնոլոգիաները․ ընկերությունները սկսում են արտադրողականության մեջ ներգրավել արհեստական բանականությունը, գնալով ավելանում են հեռավար կամ հիբրիդային ձևաչափով աշխատանքի առաջարկները:

Ռուսաստանի Բանկի հարցման համաձայն, կադրերի ամենամեծ կարիքն ունեն արտադրական և առևտրային ընկերությունները, բժշկության, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտը: Բարձր է նաև հասարակ աշխատողների պահանջարկը՝ առաքիչներ, աշխատավորներ, վարորդներ:
Ռուսաստանում ձևավորվել է զբաղվածության մի նոր տեսակ, որը հասանելի է օտարերկրյա քաղաքացիներին: Դա այսպես կոչված պլատֆորմային տնտեսությունն է, երբ ֆիզիկական անձինք ապահովում են իրենց վաստակը՝ ծառայություններ մատուցելով թվային հարթակների միջոցով (Яндекс.Услуги, Профи.Ру, Avito, YouDo և այլն): Պահանջարկված են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են բնակարանների, սանտեխնիկայի, էլեկտրական սարքավորումների, կենցաղային տեխնիկայի վերանորոգումը, վարսահարդարման ծառայությունները, մաքրումը և այլն:
Ձեզ համար պատրաստել ենք Ռուսաստանում ամենապահանջարկված մասնագիտությունների ԹՈՓ-10-ը:

Մշակող (ծրագրավորող)

Մասնագետներն, ովքեր զբաղվում են ծրագրային ապահովման՝ ծրագրերի, հավելվածների և համակարգերի ստեղծմամբ, արդեն մի քանի տարի է, ինչ պահպանում են Ռուսաստանում ամենապահանջարկված կադրերի կարգավիճակը։ Կախված ծրագրավորողների մասնագիտական հմտությունների մակարդակից՝ գործատուները նրանց առաջարկում են ոչ միայն բարձր աշխատավարձեր, այլև լրացուցիչ սոցիալական փաթեթներ, ինչպես նաև մասնագիտական փորձառություն ձեռք բերելու և կարիերայում առաջընթաց ապահովելու հնարավորություններ:

Վերլուծաբան

Տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու մեկնաբանումը բիզնեսում պահանջարկված հմտություն է: Ռուսական ընկերությունները պարբերաբար վարձում են որակյալ վերլուծաբանների՝ ճիշտ որոշումներ մշակելու համար:

Բուժաշխատող (բժիշկ, բուժքույր)

Բժշկական կրթությամբ կադրերը մշտապես պահանջարկված են աշխատաշուկայում։ Բարձր է պահանջարկն ինչպես թերապևտների, այնպես էլ նեղ մասնագիտացմամբ բժիշկների՝ անեսթեզիոլոգների, ռևմատոլոգների, ակնաբույժների, գաստրոէնտերոլոգների ու ատամնաբույժների նկատմամբ: Շատ աշխատանքային առաջարկներ կլինեն նաև միջին բուժանձնակազմի՝ բուժքույրերի ու բուժակների համար:

Ինժեներ

Այսօր ինժեներական մասնագիտությունները Ռուսաստանի տնտեսության ամենահեռանկարային մասնագիտություններից են: Բարձր պահանջարկը պայմանավորված է խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների, ենթակառուցվածքային նախագծերի, տրանսպորտային ցանցի, էներգետիկ արդյունաբերության և արդյունաբերության թվայնացման զարգացմամբ: Ինժեներները անհրաժեշտ են գրեթե բոլոր տարածաշրջաններում, հատկապես նավթագազային ոլորտում, ենթակառուցվածքների օբյեկտների շինարարության և ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում:

Մենեջեր

Մենեջերն ամենաունիվերսալ մասնագիտություններից մեկն է, միևնույն ժամանակ՝ լավ մենեջերները բարձր են գնահատվում: Ցանկացած մասշտաբի ընկերություններ կարիք ունեն գրագետ ղեկավարների, որոնք նպաստում են բիզնեսի արդյունավետության բարձրացմանը, նոր ուղղությունների զարգացմանը, հաճախորդների ներգրավմանն ու մրցունակության պահպանմանը։

Ինտերնետ-մարքեթինգի մասնագետ

Ինտերնետ-մարքեթինգը թվային տարածքում ապրանքների ու ընկերությունների առաջխաղացումն է: Այս ոլորտին են պատկանում թվային գովազդի մասնագետները, որոնողական հարցումների օպտիմիզացման (SEO) փորձագետները, սոցիալական ցանցերի մենեջերները (SMM), գովազդի կարգավորման մասնագետները (թարգեթոլոգներ), կոնտենտ ստեղծողները, կայքի դիզայներներն ու գովազդային տեքստերի հեղինակները (քոփիրայթերներ):

Կրթության ոլորտի աշխատողները

Ուսուցիչներ, մանկավարժներ, լրացուցիչ կրթության մանկավարժներ ու բարձրագույն դպրոցի ուսուցիչներ. այսօր կրթության ոլորտում մասնագետների պահանջարկն աճում է: Կրթության ոլորտը կայուն աշխատանք, սոցիալական փաթեթ, աշխատանքի լավ պայմաններ ու արժանապատիվ վարձատրություն է առաջարկում:

Արդյունաբերության աշխատողներ

Աշխատող ձեռքերի պահանջարկը մեծ է, ու որակավորված աշխատավորների աշխատավարձները հաճախ ավելի բարձր են, քան այլ ոլորտներում: Ձեռնարկություններում պահանջվում են փականագործներ, հաստոցավարներ, եռակցողներ, ֆրեզերավարներ, մոնտաժողներ, հաստոցների կարգավորողներ, էլեկտրատեխնիկներ ու այլ վարպետներ։

Հողագործներ

Գյուղատնտեսությունը Ռուսաստանում տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղ է։ Դաշտերի մոնիթորինգի համար օգտագործվում են դրոններ, ոռոգման ու սերմանման համար՝ նավիգացիոն արբանյակային համակարգեր, բերքահավաքի համար՝ ռոբոտացված տրակտորներ ու կոմբայններ։ Ձեռնարկություններում պահանջվում են ագրոնոմներ, անասնաբույժներ, ինժեներ-մեխանիզատորներ, ֆերմերներ, ագրոտեխնոլոգիաների մասնագետներ:

Լոգիստ

Վերջին տարիների գլոբալ փոփոխությունների հետևանքով (համավարակ, մատակարարման շղթաների վերակառուցում) լոգիստները առանձնահատուկ պահանջված են դարձել։ Լոգիստիկայի ոլորտում տարբեր մասնագիտությունների պահանջարկ կա՝ լոգիստ-համակարգող, մատակարարման շղթայի մենեջեր (supply chain), տրանսպորտի դիսպետչեր, գնումների ու պաշարների մասնագետ, պահեստի մենեջեր, հեռագնաց վարորդ, բեռնափոխադրող:
Աշխատանքի որոնման պորտալներ
HeadHunter
աշխատանքի որոնման և կադրերի հավաքագրման ամենամեծ ռուսական կայքը: Աշխատատեղերի հսկայական բազան ու հարմարավետ ինտերֆեյսը HeadHunter-ին աշխատանքի շուկայում առաջատար են դարձնում:
SuperJob
աշխատանքի որոնման ու աշխատողների հավաքագրման առաջատար ռեսուրսներից մեկն է: Ունի գործատուների և աշխատանք փնտրողների մեծ բազա, հասանելի է շատ տարածաշրջաններում ու բազմաթիվ ոլորտներ է ներգրավում:
Rabota.ru
հանրաճանաչ ռեսուրս է, որն թափուր աշխատատեղեր է առաջարկում Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում: Ստանդարտ ֆունկցիոնալից զատ՝ Rabota.ru-ն գործատուների ու թեկնածուների համար միջոցառումներ է կազմակերպում:
Profi.ru
ֆրիլանսերների ու անհատ-մասնագետների համար հարթակմ որն օգնում է հաճախորդ ու պատվերներ գտնել կրթության, ծառայությունների և հեռավոր աշխատանքի ոլորտներում:
Авито. Работа
գործատուների և աշխատանք փնտրողների համար բաժին՝ իրեր ու ծառայություններ վաճառելու և գնելու համար հանրաճանաչ պորտալում:
Работа в ЕАЭС
Եվրասիական զարգացման բանկի նախագիծ: Սա մի ծրագիր է, որի միջոցով դուք կարող եք ծառայությունների լայն շրջանակ ստանալ ինչպես աշխատանքի համար Ռուսաստան մուտք գործելուց առաջ, այնպես էլ՝ սահմանը հատելուց հետո. արձագանք թափուր աշխատատեղերին, մուտքի սահմանափակումների ստուգում; ՀՎՀՀ ստանալու համար առկայության ստուգում և առցանց դիմում; ԱԱՀԱՀ -ի համար փաստաթղթերի ներկայացում և այլն: