Ապրելով և ստեղծագործելով իրենց նոր հայրենիքի բարօրության համար՝ նրանք մտան ռուսական քաղաքական, ռազմական, ձեռնարկատիրական և մշակութային վերնախավի շարքերը։ Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչների անունները ոսկե տառերով են փորագրված Ռուսաստանի պատմության և մշակույթի մեջ։